Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Հայաստանում քանի՞ մոմ վառվեց Սիրիայի դեսպանատան առաջ

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Հայաստանում քանի՞ մոմ վառվեց Սիրիայի դեսպանատան առաջ
15.11.2015 | 15:10

Գիտե՞ք, մենք՝ հայերս, ինչու ենք ցավում Ֆրանսիայում կատարված դեպքերի համար, իսկ Սիրիայի համար ոչ:

Որովհետև մենք բոլորս սիրում ենք Փարիզը, այն տեսնում նույնիսկ մեր երազներում, իսկ Դամասկոսը` ոչ:
Եվ ամենակարևորը, մենք բոլորս անտարբեր ենք դարձել մարդկային զոհերի հանդեպ:
Մենք սիրում ենք Ֆրանսիան` Էյֆելով, Նոթրը Դամով, Շանզ Էլիզեով, Լուվրով, բայց ոչ այնտեղ ապրող մարդկանցով:
Իսկ Սիրիան չունի ո՛չ Էյֆել, ո՛չ Սենա:
Եվ հետաքրքիր է՝ Հայաստանում քանի՞ մոմ վառվեց Սիրիայի դեսպանատան առաջ:
Ահա սա է ճշմարտությունը:

Դիտվել է՝ 2701

Մեկնաբանություններ